Բելգիայի հավաքականի պաշտպան Յան Ֆերտոնգենը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին:
«Իմ առաջին և վերջին հանդիպումները հավաքականի կազմում: Շնորհակալ եմ հիշողությունների համար, ես ապրեցի այդ երազանքը»,- սոցցանցերում գրել է 37-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ֆերտոնգենն ազգային թիմի կազմում էր 2007 թվականից: Այդ ընթացքում նա անցկացրել է 157 հանդիպում և դարձել է 10 գոլի հեղինակ: