Logo

Յամալը վնասվածք է ստացել ու տևական ժամանակ խաղադաշտ դուրս չի գա

17:57 / 16.12.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրի «Լեգանեսի» դեմ տնային խաղում (0-1) վնասվածք է ստացել։

«Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 17-ամյա ֆուտբոլիստն աջ ոտքի կոճի առաջին աստիճանի վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։

Իսպանացին բաց կթողնի կատալոնական ակումբի տարվա վերջին հանդիպումը։ «Բարսելոնան» Լա լիգայի 18-րդ տուրում դեկտեմբերի 21-ին սեփական դաշտում մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ։

Յամալն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 16 խաղում խփել է 5 գոլ, կատարել 9 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա