Իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալը ստացել է կատալոնական «Բարսելոնայի»՝ 2023/2024 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
17-ամյա ֆուտբոլիստին հանձնվել է Ալդո Ռովիրայի անվան մրցանակը։ Հաղթողին որոշում է ժյուրին, որը բաղկացած է տարբեր լրատվամիջոցների լրագրողներից։
Այս մրցանակին ամենաշատն արժանացել է «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկու, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին (6 անգամ):
«Բարսելոնայի» կանանց թիմի լավագույն խաղացող է ճանաչվել «Ոսկե գնդակի» դափնեկիր Այտանա Բոնմատին։
Another award for Lamine Yamal and Aitana Bonmatí 🤩https://t.co/f5qsGHLBz5
— FC Barcelona (@FCBarcelona) January 24, 2025