Logo

Յամալը նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ

17:28 / 02.10.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագրի ժամկետը 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Յամալի հրաժարագինը, ըստ նոր կնքած պայմանագրի, կազմում է մեկ միլիարդ եվրո։ Լամին Յամալը «Կապտանռնագույնների» կազմում նորամուտը նշել է 15 տարեկան 290 օրական հասակում՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը խաղացել է Լա լիգայում։

Յամալը, որի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 25 միլիոն եվրո, ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիների կազմում մասնակցել է ութ հանդիպման և կատարել մեկ արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ