Logo

Յամալը՝ Մեսիի հետ համեմատության մասին. «Երբեմն դա օգնում է»

17:14 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն արձագանքել է ակումբի լեգենդ Լիոնել Մեսիի հետ համեմատությանը:

«Ինձ համար մեծ պատիվ է, սակայն ես փորձում եմ իմ պատմությունը գրել: Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես դեռ առաջին քայլերն եմ անում: Երբեմն այդ համեմատությունն օգնում է: Բացի Մեսիից հիշում եմ Նեյմարին և Ռոնալդինյոյին, նրանց խաղով եմ ժամանակին ոգեշնչվել»,- 17-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Լամին Յամալը ճանաչվել էր 2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և ստացել էր Golden Boy մրցանակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ