Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը պատմել է, թե ով է իր ֆուտբոլային կուռքը։
«Միշտ էլ ասել եմ, որ Լիոնել Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, սակայն ինձ ավելի շատ դուր էր գալիս հետևել Նեյմարի խաղին, նա էր իմ կուռքը»,- 16-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Յամալն ավարտված մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 51 հանդիպում, դարձել է 7 գոլի և 10 ասիստի հեղինակ: Այս օրերին 16-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրո-2024-ին։


