Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը պայմանագիրը երկարաձգելու հարցում համաձայնության է եկել ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն:
Չափահաս դառնալուց հետո երիտասարդ աստղը 6 տարվա պայմանագիր կստորագրի կապտանռնագույնների հետ, իսկ նրա հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո:
Յամալն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել է 6 գոլի և 8 ասիստի հեղինակ: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը 2025 թվականի հուլիսի 13-ին կդառնա 18 տարեկան: