18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն ապաքինվել է աճուկի վնասվածքից և «Բարսելոնայի» բժշկական անձնակազմից թույլտվություն ստացել` ընդգրկվելու բասկյան «Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի 7-րդ տուրի խաղի հայտացուցակում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի չեմպիոնը բաց էր թողել «Վալենսիայի», «Խետաֆեի», «Ռեալ Օվիեդոյի» դեմ Լա լիգայի մրցավեճերը և անգլիական «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղը:
❗ MEDICAL UPDATE
— FC Barcelona (@FCBarcelona) September 28, 2025
✅ Lamine Yamal has been medically cleared and is included in Barça’s squad for the match against Real Sociedad. pic.twitter.com/JQrcoQ4lMz
«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը Երևանի ժամանակով 20:30-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 2»-ով:
Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


