Logo

Յամալն Իսպանիայի հավաքականում ստացել է 10 համարը

18:12 / 11.10.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն Իսպանիայի հավաքականում ստացել է 10 համարը, հայտնում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:

Այդ խաղային համարով 17-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Դանիայի և Սերբիայի հավաքականների դեմ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպումներում:

Հիշեցնենք, որ «Ֆուրիա Ռոխայի» 10 համարի խաղաշապիկը պատկանում է «Բարսելոնայի» մեկ այլ ներկայացուցիչ Դանի Օլմոյին, որը վնասվածք ունի և չի հրավիրվել Իսպանիայի հավաքական:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ