Logo

Յամալի, Լևանդովսկիի, Ֆլիկի և Մոդրիչի նվաճումները

12:49 / 27.10.2024Ֆուտբոլ
null

«Ռեալ» - «Բարսելոնա» մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոյում» մի շարք ուշագրավ ցուցանիշներ են գրանցվել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Կատալոնական գրանդը Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթել է 4-0 հաշվով:

«Բարսելոնայի» իսպանաացի եզրային հարձակվող Լաամին Յամալը 17 տարեկան 106 օրականում դարձավ «Էլ կլասիկոյում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Կատալոնական գրանդի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Էլ կլասիկոյում» դուբլի հեղինակ դարձած երրորդ ամենատարեց ֆուտբոլիստն է: Հանդիպման ժամանակ Լևանդովսկին 36 տարեկան 66 օրական էր:

Այս ցուցանիշով երկրորդ տեղում Ալֆրեդո դի Ստեֆանոն է (36 տարեկան 88 օրական), առաջինում՝ Ֆերենց Պուշկաշը (36 տարեկան 257 օրական)։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկն էլ 40 տարվա ընթացքում «Բարսելոնայի» առաջին գլխավոր մարզիչն է, որն «Էլ կլասիկոյում» նորամուտը նշել է «Սանտիագո Բեռնաբեուում» և հաղթել: 

Բրիտանացի Թերի Վենեյբլսիի գլխավորությամբ կատալոնական թիմը 1984 թվականի սեպտեմբերի 2-ին նույն ստադիոնում 3-0 հաշվով հաղթանակով էր նշել նորամուտը «Էլ կլասիկոյում»:

«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն էլ դարձավ «Էլ կլասիկոյում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը: Խաղի ժամանակ Մոդրիչը 39 տարեկան 47 օրական էր։

Մինչև այս ռեկորդը պատկանում էր «Բարսելոնայի» նախկին պաշտպան, բրազիլացի Դանի Ալվեսին, որն «Էլ կլասիկոյի» էր մասնակցել 38 տարեկան 318 օրականում:

«Բարսելոնան» Հանսի Ֆլիկի գլխավորությամբ առաջին «Էլ կլասիկոյում» տպավորիչ հաղթանակից հետո 30 միավորով Լա լիգայի վստահ առաջատարն է, գործող չեմպիոն «Ռեալը» 24 միավորով երկրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ