«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են թիմի նոր մարզաշապիկի ներկայացմանը, պատասխանել են լրագրողների հարցերին: Թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալն էլ հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով:
«Նախորդ մրցաշրջանի լավագույն խաղն ինձ համար «Ռեալի» հետ արտագնա հանդիպումն էր, որտեղ հաղթեցինք 4-0 հաշվով:
5 տարի անց ես ընդամենը 22 տարեկան եմ լինելու: Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու», - Յամալի խոսքն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Ըստ իսպանական մամուլի՝ Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու «10» համարի մարզաշապիկով:


