«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գոլ է խփել ու ասիստ կատարել Ռաֆինյային, ինչի արդյունքում գրանցել է պատմական ռեկորդ, հայտնում է CBS Sports-ը։
Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողը 17 տարեկան և 241 օրականում դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղում գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել։
«Բարսելոնա» - «Բենֆիկա» խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է: