Logo

Յամալի գեղեցիկ փոխանցումից հետո Տորեսը հավասարեցրեց հաշիվը. «Էլ կլասիկոն» տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

02:04 / 27.04.2025• Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչի 84-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը` 2-2:

Լամին Յամալի գեղեցիկ փոխանցումից հետո Տիբո Կուրտուայի դիմաց դուրս եկավ Ֆերան Տորեսը, որը խփեց կատալոնական գրանդի երկրորդ գոլը:

Խաղի վերջին վայրկյաններին մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան 11-մետրանոց նշանակեց «Ռեալի» դարպասին, սակայն VAR-ով դրվագը դիտելուց հետո փոխեց որոշումը և Ռաֆինյային դեղին քարտ ցույց տվեց սիմուլյացիայի համար: 

«Էլ կլասիկոն» տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ