Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը նշել է իր կարծիքով պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստին:
«Պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսին է, բայց ես ցանկանում եմ գրել իմ պատմությունը»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 53 հանդիպում, խփել 17 գոլ, կատարել 25 ասիստ:


