Logo

Յամալ. «Նույնիսկ մեքենաս սպիտակ չի լինելու»

12:52 / 19.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը AS-ին տված հարցազրույցում խոսել է «Ռեալի» հետ մրցակցության մասին:

««Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև մրցակցությունը ֆանտաստիկ է: Կարծում եմ՝ այս մրցաշրջանում մենք 2 եզրափակիչ կտեսնենք, որոնցում Կլասիկո կլինի՝ Արքայական գավաթում ու Չեմպիոնների լիգայում: Ինձ համար «Ռեալի» հետ մրցակցությունն առանձնահատուկ է, և նույնիսկ իմ ավտոմեքենան երբեք սպիտակ չի լինելու:

Երազում եմ «Ոսկե գնդակը» նվաճելու մասին, բայց գլխավոր նպատակներս «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգան հաղթելն ու Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դառնալն են»,- ասել է Յամալը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ