«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատմել է, թե ճանաչումն ինչպես է փոխել իր կյանքը:
«Հիմա ամեն ինչ այլ է: Ուր էլ գնամ, ում էլ հանդիպեմ, տեսնում եմ, որ բոլորը ճանաչում են ինձ: Նախկինում կարող էի հանգիստ ինքնաթիռ նստել, իսկ հիմա շատ դժվարությամբ եմ նույնիսկ օդանավակայանով անցնում:
Դրանով կարելի է հպարտանալ, բայց նաև շատ բարդություններ էլ կան. այլևս նորմալ կյանք չունեմ: Չեմ կարող եղբորս հետ զբոսնելու գնալ կամ մայրիկիս հետ՝ սրճարան:
Փառքը լավ ու վատ կողմեր ունի»,- ասել է 17-ամյա ֆուտբոլիստը:


