«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն:
Ֆրանսիացին հարցին դժվարությամբ է պատասխանել, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է.
«Ինձ բարդ դրության մեջ եք դնում, բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա հետ: Յամալը թիմային խաղացող է: Նրան էներգիա է պետք գրոհելու համար: Ես նրան շատ լավ եմ հասկանում»,- ասել է Կունդեն:


