Logo

Յակուբոևը ներողություն է խնդրել կին մրցակցի ձեռքը չսեղմելու համար

13:14 / 01.02.2025Շախմատ
null

ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի 66-րդ շախմատիստ Նոդիրբեկ Յակուբոևը ներողություն է խնդրել շախմատիստուհի Ռամեշբեբու Վաշալիից, որի հետ ձեռքսեղմումից հրաժարվել էր իրենց միջև պարտիայից առաջ, հայտնում է ChessBase India-ն:

Ուզբեկ շախմատիստը, ներողություն խնդրելուց բացի, ծաղիկներ է նվիրել Վաշալիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վաշալիի եղբայրը՝ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից Ռամեշբեբու Պրագնանանդհան:

Յակուբոևը Վեյկ ան Զեի մրցաշարի 4-րդ տուրի մրցախաղից առաջ հրաժարվել էր Վաշալիի ձեռքը սեղմելուց, ինչը հետագայում բացատրել էր կրոնական պատճառներով:

Ուշագրավ է, որ սպիտակ խաղաքարերով խաղացած Նոդիրբեկը հնդիկ շախմատիստուհուն պարտվել էր 32 քայլում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա