Logo

Յակուբ Կոսակովսկին՝ Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարի հաղթող

10:50 / 11.08.2023• Շախմատ
null

Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Յակուբ Կոսակովսկին։

Լեհ շախմատիստը 9 հնարավորից վաստակեել է 7 միավոր՝ մնալով անպարտելի։

Իրանցի գրոսմայստեր Արյան Գոլամին 6 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վրացի միջազգային գրոսմայստեր Գիգա Կուպարաձեն և Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Արսեն Դավթյանը վաստակել են 5,5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Կուպարաձեն գրավել է երրորդ տեղը, իսկ Դավթյանը՝ չորրորդ:

Մրցաշարի ընթացքում Յակուբ Կոսակովսկին լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմա, իսկ Արսեն Դավթյանը՝ միջազգային վարպետի նորմա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ