Logo

Չավի. ««Բարսելոնայի» խաղացողները շատ բարդ խնդիր են առաջադրել ինձ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:47 / 24.10.2022ՍՊՈՐՏ
Չավի-2022

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ տնային հաղթանակը (4-0) Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում։

«Մենք ակնկալում էինք, որ խաղը կլինի արագ և ինտենսիվ, որ մրցակիցը կսեղմի, ուստի լրացուցիչ խաղացող ուղարկեցինք կիսապաշտպանություն և այդպիսով առավելություն ապահովեցինք դաշտի կենտրոնում:

Դեմբելե՞ն։ Նա լավն էր, վճռեց հանդիպման ելքը։ Թիմն ամեն ինչ ճիշտ հասկացավ և առաջին խաղակեսում գրեթե հանեց հաղթողի վերաբերյալ հարցը:

Մեր խաղացողներն ինձ շատ բարդ խնդիր են առաջադրել, բայց սա մեր ներուժն է՝ բոլորն էլ լավ են գործում, և մրցակցությունը ողջունելի է»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 28 միավորով երկրորդն է Լա լիգայում, երեք միավոր է զիջում գործող չեմպիոն և առաջատար Մադրիդի «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ