Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հիշեցրել է, որ իսպանական ակումբները նվաճած եվրագավաթների թվով գերազանցում են անգլիական ակումբներին։
«Իսպանիան 21-րդ տարում 37 եվրոպական գավաթ է նվաճել, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները՝ 13։ Վերջին 10 տարում 60 տոկոս եվրոպական տիտղոսները իսպանական ակումբներն են հաղթել։ Սա այն է, ինչը մենք պետք է գնահատենք։
Պետք է հասկանալ ֆուտբոլի տնտեսական կողմն ու այնպես աշխատել, որ ղեկավարման հարցում բացեր չլինեն։ Մենք պետք է պայքարենք դրան հասնելու համար»,- Տեբասի խոսքը մեջբերում է Marca-ն։


