Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր ապագայի մասին:
«Հրաժարակա՞ն: Ես պատրաստ եմ հեռանալ թիմից, եթե ղեկավարությունն այդպես որոշի։ Սա ֆուտբոլ է, ես չեմ վիրավորվի, եթե նման որոշում լինի:
Լապորտան ավելի վաղ ասել էր, որ արդյունքի բացակայության դեպքում կլինեն հետևանքներ։ Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվում է գլխավոր մարզչից։ Չնայած ես դեռ դրական եմ տրամադրված: Ամեն ինչ կանեմ իրավիճակը շտկելու համար»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից: Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայում գործնականում կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը, իսկ Լա լիգայում 9 խաղերից հետո 22 միավորով երկրորդն է, 6 միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ ավելի է անցկացրել: