«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կոչ է արել կատալոնական ակումբի երկրպագուներին դադարեցնել սուլել հարձակվող Ուսման Դեմբելեի հասցեին։
«Ես կցանկանայի մարդկանց խնդրել, որ դադարեցնեն սուլել Դեմբելեի հասցեին։ Այսքանը: Այսօր երկրպագուները սուլեցին նրան, և ես խնդրում եմ ձեզ այսուհետ աջակցություն ցուցաբերել նրան»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք՝ Ուսմանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» ցանկանում էր վաճառել Դեմբելեին, սակայն չստացվեց, թեպետ ֆրանսիացին, ըստ ակումբի նախագահի, լավ տարբերակներ ուներ։ Ֆուտբոլիստը մերժել է պայմանագիրը երկարաձգելու «կապտանռնագույնների» մի քանի առաջարկ։
Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն Լա լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում: