Logo

Չավին՝ «Բարսելոնայի»՝ Արքայական գավաթից դուրս մնալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:06 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Chavi-Barselona

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Ատլետիկի» հետ հանդիպումը (2:3):

«Մեզ հաղթեցին ինտենսիվության արդյունքում։ Մեզ մնացին Լա լիգան և Եվրոպա լիգան։ Հարկավոր է վերականգնվել այս հարվածից: Դժվար կլինի մարսել, բայց պետք է մտածել կիրակնօրյա խաղի մասին:

Չեմ կարծում, թե Դեմբելեի իրավիճակն ազդել է մեզ վրա. ակումբի գործն է, ուրիշ ոչինչ:

Վաղը կիմանանք Ֆատիի վնասվածքի լրջությունը ։ Ընդհանուր առմամբ, տուժել է ամբողջ թիմը»,- Չավիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով Ժորդի Ալբայի՝ ձեռքով խաղի դրվագին՝ Չավին խուսափել է գնահատական տալ մրցավարի աշխատանքի վերաբերյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա