Logo

Չավի. «Դեմբելեն յուրահատուկ խաղացող է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:46 / 27.07.2022• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի՝ Թուրինի «Յուվենտուսի» դեմ ընկերական մրցավեճում (2-2) ցուցադրած խաղի մասին:ԱՄՆ-ում կայացած խաղում Դեմբելեն դարձել էր դուբլի հեղինակ:

«Դեմբելեն յուրահատուկ խաղացող է։ Նա մեզ շատ բան է տալիս խաղադաշտում, Ուսմանը կարողանում է փոփոխություն մտցնել։ Նման խաղացող քիչ թիմեր ունեն: Նրան ավելի շատ կայունություն և նպատակներ են պետք: Հիմա ես գոհ եմ նրա խաղից, Դեմբելեն շատ է նվիրված այս գործին»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Դեմբելեն հուլիսին նոր՝ 2 տարվա պայմանագիր էր կնքել «Բարսելոնայի» հետ: Ֆրանսիացին կատալոնական գրանդի գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ