«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարող է տրանսֆերային այս պատուհանի ընթացքում հեռանալ թիմից՝ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի խոսքը հաղորդում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մենք չենք կարող սպասել Ուսմանին։ Անհապաղ պետք է լուծում գտնել՝ երկարաձգել պայմանագիրը կամ վաճառել տրանսֆերային իրավունքները: Ես չեմ մտածում նրան տրիբունա ուղարկելու մասին։ Նա ասում է, որ ցանկանում է մնալ, բայց հետո չի ստորագրում առաջարկվող պայմանագիրը»,- Չավիի խոսքը մեջբերում է Ռոմանոն թվիթերյան իր միկրոբլոգում:
Հավելենք, որ Ուսման Դեմբելեն պահանջում է բարձր աշխատավարձով պայմանագիր, իսկ ակումբը համաձայն չէ այդ պայմանին: Ամռանը ֆրանսիացին կարող է դառնալ ազատ գործակալ: