Logo

Չավի. «Դե Յոնգն անփոխարինելի է թիմում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:01 / 08.10.2022ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին:

«Դե Յոնգը 100 տոկոսով պատրաստ է և անփոխարինելի է թիմում: Նա շատ բան է տալիս թիմին, նա շռայլ է, օգնում է թիմակիցներին, դինամիկա է հաղորդում խաղին: Ֆրենկին կարող է խաղալ տարբեր դիրքերում»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Սեպտեմբերի վերջին Դե Յոնգը վնասվածք էր ստացել Նիդեռլանդների հավաքականի կազմում և բաց թողել «Մալյորկայի» (1-0) և Միլանի «Ինտերի» դեմ խաղերը (0-1):

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին մասնակցել է 8 խաղի, խփել 1 գոլ: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ