Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ թիմը կպայքարի Եվրոպա լիգայում հաղթելու համար, եթե չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:
«Ցանկանում ենք շարունակել Չեմպիոնների լիգայում ելույթները, սակայն ձախողվելու դեպքում առյուծների պես կպայքարենք Եվրոպա լիգայում հաղթանակի հասնելու համար:
Մեր բնավորությունը չպետք է ավելի թուլանա: «Էլ Կլասիկոյում» կրած պարտությունից հետո մենք լավ խաղացինք երկու ուժեղ մրցակիցների՝ «Վիլյառեալի» ու «Աթլետիկի» դեմ:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր չնվաճելու դեպքում չպետք է կորցնենք ինքնավստահությունը: Պետք է ցույց տալ, որ մենք ունակ ենք մրցակցելու «Բավարիայի» պես թիմերի դեմ ու հաղթել»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 26-ին սեփական խաղադաշտում կմրցի «Բավարիայի» հետ: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: