Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Վիլյառեալի» նկատմամբ տնային հաղթանակը (3-0) Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում։
«Կարծում եմ՝ մենք հիանալի խաղ ցուցադրեցինք։ Արձագանքելու մեր հերթն էր։ Մեզնից շատ բան էր սպասվում, և այսօր, կարծում եմ, որ թիմը ցույց տվեց իր դեմքը։
Ցուցադրեցինք բնավորություն, ինտենսիվություն, արդյունավետություն, լավ պաշտպանություն և, առաջին հերթին՝ լավ հարձակում: Մենք երեք գոլ խփեցինք առաջնությունում ամենաքիչ գնդակ բաց թողած թիմին։
Փոփոխություններ կլինեն նաև կիրակի։ Հասկանում եմ, որ խաղացողները հոգնածություն ունեն, բայց մեզ անհրաժեշտ է ինտենսիվություն, ռիթմ, ինչին խաղադաշտում յուրաքանչյուր խաղացող պետք է 100 տոկոսով պատրաստ լինի»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 25 միավորով երկրորդն է Լա լիգայում և 3 միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: