«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչը (2:3):
«Ես տխուր եմ. առաջին քսան րոպեներին մեր խաղում բարդույթներ կային։ Մտածեցինք վերջին հանդիպումների, վերջին արդյունքների մասին։ Բայց երբ ազատվեցինք բարդույթներից, սկսեցինք ավելի լավ խաղալ, իսկ վերջում լիովին վերահսկեցինք խաղը։
Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այսօր շարք վերադարձան մի քանի կարևոր խաղացողներ։
Մենք հրաժեշտ տվեցինք մրցաշարին, բայց ազատվեցինք բարդույթներից»,- Marca-ն մեջբերում է Չավիի խոսքը: