Այսօր` նոյեմբերի 2-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մեկնարկելու է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) Ամփոփիչ մրցաշարը։
Մրցաշարին մասնակցող 8 թենիսիստուհիները բաժանվել են երկու խմբի.
Խումբ A. Արինա Սաբալենկա (Բելառուս, առաջին ռակետ), Յասմին Պաոլինի (Իտալիա, չորրորդ ռակետ), Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 5-րդ ռակետ), Ցինվեն Չժեն (Չինաստան, 7-րդ ռակետ)։
Խումբ B. Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, երկրորդ ռակետ), Կոկո Գաուֆ (ԱՄՆ, երրորդ ռակետ), Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, 6-րդ ռակետ), Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա, 13-րդ ռակետ)։
Առաջին տուրում կայանալու են հետևյալ մրցախաղերը.
Սաբալենկա - Չժեն,
Պաոլինի - Ռիբակինա,
Շվյոնտեկ - Կրեյչիկովա,
Գաուֆ - Պեգուլա։
Ամփոփիչ մրցաշարը կավարտվի նոյեմբերի 9-ին, որի մրցանակային հիմնադրամը 15,25 միլիոն դոլար է։ Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիրն Իգա Շվյոնտեկն է։ Ամփոփիչ մրցաշարի հաղթողը WTA-ի դասակարգման աղյուսակում ստանալու է 1500 միավոր։