Logo

WTA և ATP. Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

15:20 / 31.03.2025Թենիս
null

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։

22-ամյա թենիսիստուհին այժմ ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։

Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7470), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6063), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5796) և Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 4949)։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով նահանջել է և 1950 միավորով 26-րդն է։

Տղամարդկանց առաջին ռակետը Յանիկ Սիներն է (Իտալիա, 10330): Նրան հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 7645), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 6720), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5290) և Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 4510)։

2023թ. փետրվարից ի վեր առաջին անգամ լավագույն տասնյակից դուրս է մնացել Դանիիլ Մեդվեդևը։ Ռուս թենիսիստը 3290 միավոր ունի և 8-ից նահանջել է 11-րդ տեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ