Logo

WTA և ATP. Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

13:31 / 24.02.2025Թենիս
null

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ տեղով WTA-ի թարմացված դասակարգման աղյուսակում։

22-ամյա թենիսիստուհին ունի 1245 միավոր ու 45-րդն է։

Լավագույն տասնյակում մի շարք փոփոխություններ են եղել։ Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9076), որին հաջորդում են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7985) ու Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6333)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5196), դիրքը բարելավել է նաև Ավստրալիայի բաց առաջնության հաղթող Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 4679) և այժմ 5-րդն է։ 6-րդ տեղ է նահանջել Յասմին Պաոլինին (Իտալիա, 4518)։

Դուբայի WTA-1000 կարգի մրցաշարը հաղթելու շնորհիվ 17-ամյա Միրա Անդրեևան (Ռուսաստան) միավորների քանակը հասցրել է 3720-ի և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 9-րդ տեղ։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է երեք տեղով և 1960 միավորով 24-րդն է:

Տղամարդկանց աղյուսակի լավագույն տասնյակում մեկ փոփոխություն է եղել. Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) շրջանցել է Թոմի Փոլին (ԱՄՆ) և բարձրացել է 9-րդ տեղ։ Առաջատարը 11330 միավորով շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ