Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում դիրքը բարելավել է 6 տեղով։
22-ամյա թենիսիստուհին Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ այժմ ունի 1410 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 39-րդ տեղ։
Կանանց մենախաղի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9076)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7985), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6333), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5251) և Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 4679)։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում մեկ կետով բարելավել է դիրքը և 1960 միավորով 23-րդ տեղում է։
Տղամարդկանց առաջին ռակետն իտալացի Յանիկ Սիներն (11330) է, որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 8135), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7510), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4900), Կասպեր Ռուդը (4045)։


