Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA-ի թարմացված դասակարգման աղյուսակում։
22-ամյա թենիսիստուհին ունի վարկանիշային 1245 միավոր և 48-ից բարձրացել է 44-րդ տեղ։
Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 8966), որին հաջորդում են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 8160), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6538), Յասմին Պաոլինին (Իտալիա, 5398), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5076), Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 4680), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4153), Չինցվեն Չժենը (Չիանստան, 3985), Էմմա Նավառոն (ԱՄՆ, 3649) և Պաուլա Բադոսան (Իսպանիա, 3588)։


