Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մնացել է 68-րդ տեղում:
Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Շվյոնտեկը: Լավագույն տասնյակում եղել է մեկ փոփոխություն, թունիսցի Օնս Ժաբերը բարձրացել է 5-րդ տեղ՝ շրջանցելով ֆրանսուհի Կառոլին Գարսիան:
WTA-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հուլիսի 31-ի դրությամբ
- 1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 9490 միավոր
- 2 (2). Արինա Սոբոլենկո (Բելառուս)՝ 8845
- 3 (3). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 5465
- 4 (4). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 5395
- 5 (6). Օնս Ժաբեր (Թունիս)՝ 4846
- 6 (5). Կառոլին Գարսիա (Ֆրանսիա)՝ 4685
- 7 (7). Քորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 3390
- 8 (8). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 3341
- 9 (9). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3310
- 10 (10). Մարկետա Վոնդրոուսովա (Չեխիա)՝ 3106


