Logo

WTA. Ավանեսյանը բարելավել է դիրքը

10:20 / 13.01.2025Թենիս
null

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (1280 միավոր) բարելավել է դիրքը երեք տեղով և այժմ 41-րդն է։ 22-ամյա թենիսիստուհին գրանցել է կարիերայի լավագույն արդյունքը։

Առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9656), որին հաջորդում են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 8120), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6888), Յասմին Պաոլինին (Իտալիա, 5399) և Ցինվեն Չժենը (Չինաստան, 5323)։

Լավագույն տասնյակում երկու փոփոխություն է եղել. Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 4801) շրջանցել է Ելենա Ռիբակինային (Ղազախստան, 4723) և բարձրացել 6-րդ տեղ, իսկ Բարբորա Կրեյչիկովան (Չեխիա, 3213) 10-ից բարձրացել է 9-րդ տեղ։ 10-րդ տեղ է նահանջել Դարյա Կասատկինան (Ռուսաստան, 3151)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ