Logo

WTA, ATP. Էլինա Ավանեսյանի ու Կարեն Խաչանովի դիրքը

10:53 / 10.02.2025Թենիս
null

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի թարմացված վարկանիշային աղյուսակում  մնացել է 48-րդ տեղում:

Առաջատարը շարունակում է մնալ բելառուս Արինա Սաբալենկան, երկրորդը լեհ Իգա Շվյոնտեկն է, երրորդ տեղում էլ ամերիկուհի Կորի Գաուֆն է:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է մեկ տեղով և 21-րդն է: 

Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է, երկրորդ տեղում է Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի Կառլոս Ալկարասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ