Logo

WTA. Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

19:15 / 16.10.2024Թենիս
null

Հայտնի են դարձել Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները։

Այս տարի մրցաշարին կմասնակցեն Իգա Շվյոնտեկը (Լեհաստան), Արինա Սաբալենկան (Բելառուս), Կորի Գաուֆը, Ջեսիկա Պեգուլան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Յասմին Պաոլինին (Իտալիա), Ելենա Ռիբակինան (Ղազախստան), Չժեն Ցիվենը (Չինաստան) և Բարբարա Կրեյչիկովան (Չեխիա), հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը։

Մրցախաղերը կկայանան նոյեմբերի 2-9-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում։ Մրցաշարի գործող հաղթողն աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ