Logo

WR Chess Masters. Լևոն Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 20.02.2023Շախմատ
Լևոն Արոնյան-4

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող շախմատի WR Chess Masters մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով 31-րդ քայլին հաշտություն կնքեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ:

4 տուրից հետո Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 3 միավորով պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը:

2,5-ական միավորով Արոնյանին հետապնդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն և հնդիկ Դոմարաջու Գուկեշը: Սոն հաշտություն կնքեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու հետ, Գուկեշը ոչ-ոքի խաղաց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ:

Միավորը բաժանեցին նաև նիդերլանդցի Անիշ Գիրին և ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովն ու հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան:

Փետրվարի 20-ին մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ հաջորդ օրը կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Անիշ Գիրիի հետ:

Հիշեցնենք, որ մեկնարկային երեք պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթել էր Նոդիրբեկ Աբդուսատորովին ու Ռամեշբաբու Պրագնանանդհային, ինչպես նաև ոչ-ոքի խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ