Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված World Challenge Cup սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգ թափեր վարժությունում գրավել է չորրորդ տեղը:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Դավթյանը եզրափակիչում վաստակել է 14,266 միավոր:
Զուգափայտ վարժությունում երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանն էլ հենացատկի եզրափակիչում վաստակած 12,966 միավորով գրավել է 8-րդ տեղը:
Նույն մրցաշարում Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում, իսկ Արթուր Թովմասյանը գրավել էր 6-րդ տեղը: