UFC-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, ավստրալացի Ռոբերտ Ուիտակերը կանխատեսում է արել թեթև քաշային կարգում Չառլզ Օլիվեյրա (Բրազիլիա) - Իսլամ Մախաչև (Ռուսաստան) չեմպիոնական մենամարտի վերաբերյալ, որը կայանալու է հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում:
«Նախապատվություն կտամ Մախաչևին: Օլիվեյրան պատրաստ է մենամարտել պառկած դիրքից: Նա հավատում է իր ջիու-ջիթսուի որակներին, հիանալի է օգտագործում ծնկներն ու արմունկները, սակայն Մախաչևի ըմբշամարտն ու գրեփլինգը շատ բարձր մակարդակի վրա են»,- Ուիտակերի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն:
32-ամյա Չառլզ Օլիվեյրան MMA-ում անցկացրել է 42 մենամարտ, տարել 33 հաղթանակ ու կրել 8 պարտություն:
31-ամյա Իսլամ Մախաչևը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում մենամարտել է 23 անգամ (22 հաղթանակ, 1 պարտություն):