Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Վիլիանը տեղափոխվել է մեկ այլ լոնդոնյան ակումբ՝ «Ֆուլհեմ» ու կնքել մեկ տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Ուրախ եմ, որ վերադարձա Պրեմիեր լիգա։ «Ֆուլհեմը» յուրահատուկ ակումբ է, որը ցանկանում է ավելի լավը դառնալ ու պայքարել ավելիի համար։ Դա պատճառը, որ այստեղ եմ և անհամբերությամբ եմ սպասում նորամուտիս»,- ասել է Վիլիանը «Ֆուլհեմի» պաշտոնական ալիքի հետ հարցազրույցի ժամանակ։
Վիլյանը բրազիլական «Կորինտիանսի» սան է և եվրոպական ֆուտբոլ է մուտք գործել 2007 թվականին, երբ տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր»։ Այս տարի բրազիլացին վերադարձել էր «Կորինտիանս», սակայն մի քանի շաբաթ հետո խզել էր պայմանագիրն ակումբի հետ։


