Ֆրանսիական ՊՍԺ-ի հոլանդացի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը տեղափոխվում է Հռոմի «Ռոմա», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբները համաձայնության են եկել, Վեյնալդումը իտալական թիմում կխաղա վարձավճարով: Այժմ պատրաստվում են տեղափոխության համար անհրաժեշտ փաստաթղթերը: Գործարքի պաշտոնական հաստատումը սպասվում է առաջիկա օրերին։
Նիդեռլանդների հավաքականի 31-ամյա կիսապաշտպանն անցյալ ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ՊՍԺ: Նախորդ մրցաշրջանում Վեյնալդումը փարիզյան թիմի կազմում մասնակցել էր 38 խաղի, դարձել 3 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:


