Logo

Whoscored. Մխիթարյանը խաղի երկրորդ ամենաբարձր գնահատականն է ստացել (ֆոտո, տեսանյութ)

13:39 / 06.03.2023Վիդեո
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored վիճակագրական ռեսուրսի կողմից երկրորդ ամենաբարձր գնահատականն է ստացել «Լեչեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի տնային խաղում։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը ստացել է 7,8 գնահատականը: Նույն գնահատականին արժանացել է նաև «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին: Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մխիթարյանին գոլային փոխանցում կատարած իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան՝ 7,9 միավոր:

34-ամյա Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել է 71 րոպե, 48 անգամ հպվել գնդակին, կատարել մեկ հարված, որն արդյունավետ է եղել: Հայ կիսապաշտպանի փոխանցումների 93 տոկոսը ճշգրիտ է եղել:

Հիշեցնենք, որ «Ինտերը» հաղթել էր 2-0 հաշվով, Մխիթարյանը բացել էր հանդիպման հաշիվը: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 50 միավորով երկրորդն է Ա Սերիայում, 15 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի կազմում մասնակցել է 32 հանդիպման, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյան. «Սա է մեր ոգին» (ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ