Logo

Whoscored. Լա լիգայի խորհրդանշական հավաքականը

21:59 / 28.05.2024Ֆուտբոլ
null

Whoscored վիճակագրական ընկերությունը ներկայացրել է իսպանական Լա լիգայի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը` կազմված ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստներից.

Դարպասապահ. Պաուլո Գասանիգա («Ժիրոնա», 6,92)։

Պաշտպաններ. Ժոաու Կանսելու («Բարսելոնա», 7,09), Սերխիո Ռամոս («Սևիլիա», 7,06), Անտոնիո Ռայիլո («Մալյորկա», 7,03), Սամուել Լինո («Աթլետիկո Մադրիդ», 6,92)։

Կիսապաշտպաններ. Ինյակի Վիլյամս («Աթլետիկ Բիլբաո», 7,15), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», 7,81), Իսկո («Բետիս», 7,40), Սավիո («Ժիրոնա», 7,29)։

Հարձակվողներ. Ալեքսանդր Սյորլոթ («Վիլյառեալ», 7,23), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», 7,41)։

Հիշեցնենք, որ 95 միավորով Իսպանիայի չեմպիոն է դարձել Մադրիդի «Ռեալը»։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարսելոնան», որը հավաքել է 85 միավոր, իսկ «Ժիրոնան» 81 միավորով եզրափակել է լավագույն եռյակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա