WhoScored․com-ը ներկայացրել է Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Այնտեղ են հայտնվել Հայաստանի ընտրանու 3 ֆուտբոլիստներ՝ պաշտպաններ Տարոն Ոսկանյանը (գնահատականը՝ 7, անցկացրել է ամբողջական հանդիպում), Կամո Հովհաննիսյանը (7,3, մասնակցել է ամբողջ խաղին, դարձել գոլի հեղինակ) ու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը (7,3, եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 83-րդ րոպեին):
Հիշեցնենք, որ 4-րդ տուրում կայացած 2 խաղերում էլ գրանցվել է միևնույն՝ 1-1 հաշիվը: Էստոնիայի հավաքականը խաղաղ արդյունք է գրանցել Հայաստանի ընտրանու հետ մրցավեճում, Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմը՝ վրացիների հետ խաղում:
Խորհրդանշական հավաքականի ամբողջական տարբերակը (4-4-2)՝ Դամյան Սիսկովսկի (Հյուսիսային Մակեդոնիա) – Լաշա Դվալի (Վրաստան), Տարոն Ոսկանյան (Հայաստան), Գյոկո Զայկով (Հյուսիսային Մակեդոնիա), Կամո Հովհաննիսյան (Հայաստան) – Նիկա Կվեկվեսկիրի (Վրաստան), Կոնստանտին Վասիլյև (Էստոնիա), Էզգյան Ալիոսկի (Հյուսիսային Մակեդոնիա), Ստեֆան Ռիստովսկի (Հյուսիսային Մակեդոնիա) – Ռաունո Սապինեն (Էստոնիա), Ալեքսանդր Կարապետյան (Հայաստան):

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
