
տուր
01 Հունվար 1970 - 18:40
- - 

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը(WBO) հայտարարել է մինչև հունիս բռնցքամարտի բոլոր մրցումները հետաձգելու որոշման մասին։
«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակի ֆոնին WBO-ն որոշում է կայացրել հետաձգելու բռնցքամարտի բոլոր մրցումները մինչև 2020 թվականի հունիս։ Նորությունների դեպքում մենք կանենք թարմացումներ»,- ասված է Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելացնենք, որ աշխարհում ներկայումս պաշտոնական տվյալներով հաստատված է վարակի տարածման ավելի քան 458 հազար դեպք, մահերի թիվը կազմում է ավելի քան 20 հազար, ամբողջությամբ ապաքինվել է 113,776 մարդ։

