Logo

Ուոքերը վիրահատվել է, ԱԱ-ին նրա մասնակցությունը վտանգված է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:53 / 06.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը աճուկի վնասվածքի պատճառով վիրահատվել է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Վիրահատությունը բարեհաջող է անցել, վերականգնման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ, սակայն Անգլիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը կարող է չհասցնել վերականգնվել մինչև Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկը:

Հիշեցնենք, որ Կատար-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: Ուոքերն Անգլիայի ազգային հավաքականում 70 հանդիպման է մասնակցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ