Logo

Վոյցեխ Շչեսնին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

17:45 / 02.10.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լեհաստանի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վերսկսում է կարիերան ու կխաղա կատալոնական «Բարսելոնայի» կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․ հունիսի 30-ը։ Սպասվում է, որ նա կատալոնական ակումբում նորամուտը կնշի հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո։

Հիշեցնենք, որ լեհ դարպասապահն օգոստոսին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Նրա նախորդ ակումբը «Յուվենտուսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2017 թվականից և անցկացրած 252 խաղում դարպասը 103 անգամ պահել է անառիկ։ Շչեսնին «Բարսելոնայում» կփոխարինի ծանր վնասվածք ստացած գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, որը բաց է թողնելու 2024/25 մրցաշրջանի մնացած հատվածը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ